Իմ ունեցած տեղեկություններով՝ հենց հիմա շփման գծի Չինարիի հատվածում մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ դիտորդական առաքելության վրա կրակ է բացվել ադրբեջանական կողմից։
Նորմալ աշխարհում սա կլիներ աննախադեպ ինչ-որ բան, որը կարժանանար կոշտ գնահատականի, բայց երկակի ստանդարտների ու երեսպաշտության մեր աշխարհում սա կա՛մ ոչ մի արձագանքի չի արժանանա՝ ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կառույցների կողմից, որոնք զբաղվում են Արցախյան հարցով, կա՛մ էլ հերթական անգամ կլսենք անատամ ու անբովանդակ հայտարարություն, որում կոչ կանեն ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՆ, պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ուժի կիրառումից, լյա-լյա-տոպոյլա․․․
Չե՞ք հավատում, դե սպասենք ԵԱՀԿ արձագանքին, եթե այն լինի:
Կոնստանտին Տեր-Նակալյան