Թրամպի կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ դարձել են պատուհաս վերջինիս համար: Դրանք օգտագործվում են հենց Մոսկվայի կողմից Թրամպի վրա ճնշում գործադրելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի բիզնես գործընկերներից Ֆելիքս Սատերը բազմաթիվ էլեկտրոնային նամակներ է գրել Թրամպի իրավաբան Մայքլ Կոհենին, որտեղ նկարագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բավական մտերիմ կապերը և առաջարկել Մոսկվայում կառուցել հերթական "Թրամպ" երկնաքերը, ինչը ցույց կտա որ ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունների պայմաններում Թրամպին հաջողվել է Ռուսաստանում նման մասշտաբի պրոյեկտ իրականացնել, ի ցույց կդնի վերջինիս բանակցություններ վարելու հմտությունները և էականորեն կանդրադառնա Թրամպի թեկնածության վրա: Մայքլ Կոհենը իր հերթին էլեկտրոնային նամակ է ուղարկել ՌԴ նախագահին խնդրելով աջակցել այս ծրագրի իրականացմանը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատտել է սույն տեղեկությունը և հավելել, որ հարցը երբևէ չի քննարկվել Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ նախագահ Թրամպի կապը Պուտինի և նրա մերձավոր շրջապատի հետ` ԱՄՆ-Ռուսաստան վերջերս լարված հարաբերությունների պայմաններում օգտագործվում է նաև Մոսկվայի կողմից Թրամպի վրա ճնշում գործադրելու համար: Պեսկովի հայտարարությունը կավելացնի Թրամպի վրա ճնշումը հենց ԱՄՆ ներքին քաղաքականության շրջանակներում, քանզի այն արդեն ռուսական կողմից հաստատում է, որ Թրամպի շրջապատը այնուամենայնիվ փորձեր արել է կապ հաստատելու ՌԴ իշխանությունների հետ: