Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ժամը 19:00-ի սահմաններում Սիսիան քաղաքում՝ Սիսիանի «Ջրային հայելիներ» հայտնի կամրջից մի երեխա սպառնացել է, որ իրեն ցած կնետի: Այնտեղ օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանաապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Մեկ ժամից ավել Սիսիանի փոխոստիկանապետ՝ Դավիթ Հովհաննիսյանը բանակցել է երեխայի հետ՝ հետ պահել դեպի ջուրը նետվելու մտքից: Բանակցություններին միացել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար՝ Արեգ Հակոբջանյանը և համատեղ, պրոֆեսիոնալ բանակցությունների արդյունքում աղջնակը զերծ է մնացել իր մտադրությունը կտրուկ իրականացնելու մտքից և երբ փորձեց նետվել ջուրը՝ փրկարար Արեգ Հակոբջանյանը և փոխոստիկանապետ Դավիթ Հովհաննիսյանը նրան ջրից դուրս են բերել բետոնե պատնեշներին և օգնության հասած ոստիկանների ու փրկարարների հետ նրան հեռացրել են ու տեղափոխել հիվանդանոց:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏԻՆ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՁԵՎՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋՆԱԿԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ..