Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը լուրջ խնդրի առաջ է կանգնել: Ստորև ներկայացնում եմ տուժողի գրառումը, իսկ հետևությունները թողնում եմ ձեզ:
Մեջբերում եմ.
Ուրեմն այսպես, մեկ ու կես տարի առաջ օգտվել ենք (խանութ սրահներից մեկի) ծառայություններից և գնել տեխնիկա տան համար: Առաջին հայացքից կարծես ամեն ինչ կարծես նորմալ էր, սակայն երկու օր առաջ, դեռևս երաշխիքի մեջ գտնվող գազօջախի ապակե հիմքը սովորական օգտագործման ժամանակ ուղղակի պայթեց՝ ապակյա բեկորները տարածելով խոհանոցի ողջ տարածքում: Բախտի բերմամբ, մոտակայքում գտնվող մարդիկ վնասվածքներ չստացան, , սակայն ամեն ինչ կարող էր այլ վերջաբան ունենալ: Ամենազավեշտալին խանութ-սրահի կողմից ստացված պատասխանն էր, որի տնօրինությունը ոչ միայն հրաժարվեց փոխհատուցել երաշխիքի մեջ գտնվող ապրանքի վնասը, այլև մեղադրեց մեզ սխալ շահագործման մեջ, այն դեպքում, երբ գազօջախը պայթել է սովորական, առօրյա շահագործման հետևանքով:
Կոչ եմ անում բոլորին չօգտվե՛լ այդ խանութ-սրահի ծառայություններից, իսկ մեր թե՛ բարոյական, թե՛ նյութական վնասի հարցի վերջնական լուծումը կստանանք դատարանում:
Անգել Դայան
ՀԳ. Խանութ սրահի անունը կայքում չենք տեղադրել: