Պատանդ վերցրած անձի հետ բանակցություններ սկսվեցին:
Երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ 
դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է 
սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն
վնասազերծվեց:
Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին ծնված Գոռ 
Հակոբյանն է: Պատանդն ու Գոռ Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ
վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:
Գոռ Հակոբյանի կողմից մարմնական վնասվածքներ ստացած 
քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության տակ: 
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Աշոտ Ահարոնյան