Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպելու է Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։

Ինձ թվում է՝ լավ կլիներ, որ մեր կաթողիկոսը մի քանի բան պատմեր Ալլահշուքյուրին Աղվանից եկեղեցու պատմության մասին ու ասեր, որ իմաստ չկա հայկական եկեղեցիները ներկայացնել աղվանական լույսի տակ, որովհետև Աղվանից եկեղեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցու մի թևն էր, և հետևաբար դրանով իրենց ղեկավարությունը Ադրբեջանի մշակութային ժառանգության մի զգալի հատվածի ապահայկականացման խնդիրը չի լուծում։

Հա, մեկ էլ արժի, որ ընթացիքից մեր հոգևոր հովիվը, ակնարկելով, որ Ադրբեջանում արգելված է Թասուայի և Աշուրայի ժամանակ սգո ծեսի նշումը, Ալլահշուքյուրին հրավիրի այս տարի շիայական այդ ամենակարևոր արարողությանը մասնակցելու Երևանի Կապույտ մզկիթում, որտեղ շիա հավատացյալներն հանգիստ նշում են դա՝ առանց մտածելու, որ դրա պատճառով կարող են տուգանվել կամ հայտնվել բանտերում։