Վրույր Փենեսյան-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրախալի է այն փաստը, որ 82 միլիոնանոց Գերմանիայում գործող Lidl ամենախոշոր սուպերմարկետների ցանցում (այն ունի 4500-ից ավել սուպերմարկետ), որն ունի իր տուրիստական կատալոգը, առաջին անգամ Հայաստանը ներկայացվեց որպես տուրիստական ուղղություն:


Ի դեպ, այն ցանցի բոլոր սուպերմարկետներում բաժանվում է անվճար, և նրանում զետեղված են աշխարհի լավագույն հանգստավայրերը:


Սա, թերևս, գերմանական շուկայում Հայաստանը որպես տուրիստական ուղղություն ներկայացնելու ամենամասշտաբային նախագիծն է, որից կարելի է եզրակացնել, որ մենք շուտով կունենանք զբոսաշրջիկների նոր հոսք Գերմանիայից»:

 

Фото Вруйра Пенесяна.Фото Вруйра Пенесяна.Фото Вруйра Пенесяна.