ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաքշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Նաիրիտ» գործարանի հրդեհվող տարածքից, որտեղ այս պահին գտնվում է ինքը:
Նա նշում է, որ իր՝ դեպքի վայր գնալու հիմնական պատճառն այն է, որ տարբեր թաղամասերի, հատկապես Շենգավիթ համայնքի բնակիչները, զանգահարում և հարցնում են՝ արդյոք պետք է մնալ հրդեհված գործարանի տարածքում, թե՞ հարկավոր է տեղափոխվել անվտանգ վայրեր:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Առողջապահության նախարարի հետ, ասել եմ նաև, որ նախարարությունը պետք է պաշտոնական հայտարարություն անի, որպեսզի մարդիկ իմանան գործարանի հրդեհի ծուխը որքանով է վտանգավոր առողջության համար»,- ասաց Փաշինյանը: