Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի Խիզիի շրջանում գտնվող զինապահեստում բռնկված հրդեհի պատճառով բնակչության տարհանման ենթարկված վեց բնակավայրերից ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է մասնավորապես Գիլազի գյուղը:
Ներկայիս Խիզիի ողջ շրջանը ժամանակին բնակեցված էր հիմնականում կովկասյան պարսիկներով (թաթերով), որոնք խորհրդային տարիներին հաստատվել էին նաև Բաքվի հատկապես Յասամալի շրջանում՝ շնորհիվ հենց այս վերաբնակիչների հայտնի նաև իր «գողական» համբավով:
Չնայած Խիզիի տարբեր գյուղերում 1990-ականներից հետո այսպես կոչված «երևանյան ադրբեջանցիների» բնակեցման քաղաքականությանը, դրանց մի զգալի մասը դեռևս մնում է մեծամասամբ պարսկաբնակ և պարսկախոս, այդ թվում նաև վերոնշյալ Գիլազին: