Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում «չեզոքացվել» է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 43 զինյալ:
Հարավ-արևելյան նահանգներում, օգոստոսի 17-ից 24-ը իրականացված հակահաբեկչկանա գործողությունների հետևանքով ոչնչացվել է 43 զինյալ, առգրավել են 27 միավոր հրթիռային և 34 միավոր նռնականետային զենք և զինամթերք, 280 կգ ամոնիում նիտրատ (PKK-ն սա օգտագործում է ինքնաշեն պայթուցիկներ պատրաստելու մեջ) : Հաղորդվում է, որ թուրքական կողմից զոհվել է երկու և վիրավորվել 9-ը զինծառայող:
Հ.Գ. Նույն ժամանակահատվածի համար, ըստ տարբեր աղբյուրներից իմ ունեցած տեղեկությունների, թուրքական բանակը տվել է անհամեմատ մեծ կորուստներ.
1.Հաքքարի- երեք զոհ, հինգ վիրավոր, շարքից դուրս է եկել երկու զրահապատ և մեկ ծանր զինտեխնիկա:
2. Յուքսեքովա - մեկ զոհ, երկու վիրավոր թուրքական բանակից, երկու զոհ ճանապարահին պահակներից, ոչնչացվել է մեկ զրահապատ մեքենա:
3. Դիարբեքիր - մեկ զոհ թուրքական բանակից, մեկ զոհ ժանդարմերայից, երեք վիրավոր ճանապարհային պահակներից:
4. Մարդին - հարձակում թուրքական զինված ուժերին պատկանող զորամասի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ զինվոր, ոչնչացվել է զենք-զինամթերքով բեռնված բեռնատար: