Հայաստանը ապրելու և այն ամեն գնով պահելու երկիր է, այդ հարցում, թերևս, այլ կարծիք լինել չի կարող, սակայն ընկնել թմբիրի մեջ և պնդել, որ այն միանշանակ ամենաբարվոք, ամենաժողովրդավար, ամենանվտանգ, ամենա, ամենա ... երկիրն է, նշանակում է անտեսել, որ ճակատագիրը ձեզ պարզապես երես է տվել, որ չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ձեր բարձր եկամուտները, դիրքն ու մյուս բարիքները ոչ այնքան Ձեր անձով, որքան այլ գործոններով են թելադրված, որ կան բազում աղքատներ, որոնք ձեզ շատ մատչելի կբացատրեն, թե ինչ է կիսաքաղց լինելը, որ կան բազում չլուծված խնդիրներ: Մի խոսքով, ձեր հարաբերական բարվոք լինելը մի նույնացրեք երկրի վիճակի հետ, դրանք միանգամայն տարբեր բևեռներ են: Մենք ընդամենը կարող ենք պնդել, որ մեր երկրում մարդիկ ձգտում են իրենց երկիրը արժանապատիվ դարձնել և կդարձնեն....

 

Գևորգ Դանիելյան