Ֆեյսբուքում մի օգտատեր կար «Վիլյամ տոտի» կեղծանունով: Այսպես ասած, ֆեյք: Առանց դեմքի ու առանց անունի այս օգտատերը մտել ու վիրավորական գրառում էր կատարել:
Ոչ առաջինն էր (արդեն անցյալով, որովհետև իզութոզով կորել է), ոչ էլ վերջինը, բայց խնդիրը շարունակում ա մնալ:
Պարզվեց, թե ով էր այդ «գազան» հոխորտացողը, որ վախկոտի նման ֆեյքով էր գրել: Որտեղ է հիմա նա՞: Ներողություններ ա, որ խնդրում ա «չհասկանալով քաք ուտելու համար»:
Կարճ ու կոնկրետ ասեմ: Եթե որևէ մեկը մտածում ա, թե ֆեյքով կարա վիրավորի հարգանք ունեցող մարդկանց, կամ փորձի միմյանց դեմ հանի վաղեմի ծանոթներին, ընկերներին կամ միմյանց հետ լավ հարաբերություններ ունեցող մարդկանց, կեղտոտ ջրում ձուկ որսա, սխալվում ա: Փոքր քաղաք ա, ու բոլորը բոլորին գիտեն և ճանաչում են:
Առահասարակ, թե′ ֆեյքերին, թե′ իրական պրոֆիլով մարդկանց պետք է սովորեցնել, որ չի կարելի մտնել և վիրավորել մարդկանց, որովհետև առնվազն կպատասխանեն իրենց: Հետագայում այլ հետևանքներ կունենա: Ունեցեք մի քիչ հանդուրժողականություն և հարգեք դիմացի մարդուն կամ նրա գործունեությունը: Քննադատեք, բայց մի անցեք այն սահմանը, որը տանում է վիրավորանքի դաշտ:
Wiliam Totii օգտատիրոջ նման կցնդեք ու կչոքեք՝ սկսելով ներողություններ խնդրել:

 

Հարություն Մկրտչյան