ԱՄՆ-ի նախագահ Թրամփի գործունեությունը բավական հստակ ցույց է տալիս, թե իրականում ով է այդ երկրի «տերը»՝ երկրի օրինական ընտրված կառավարությունը, թե «համաշխարհային հանրությունը»․․․ Աչք ունեցողի համար ակներև է, որ իրականում նախագահական իշխանությունը շատ թույլ է․․․
Եթե այս մարդուն չհաջողվի էլ կյանքի կոչել այն, ինչ ինքը խոստացել է մինչ ընտրությունները, ապա այն ինչ նա ասում է իր ելույթներում, արդեն իսկ պատմական իրադարձություն է․․․
Իսկ մի քանի օր առաջ Թրամփը հայտարարեց, որ այսուհետև ԱՄՆ-ն իր զինված ուժերի միջոցով չի փորձի այլ ժողովուրդներին պարտադրել ամերիկյան ապրելակերպը․․․ Պարզվեց նաև, որ հասարակության տգիտությունը բավական խորացել է, որի համար արդեն տասնամյակներ ջանք ու եռանդ չի խնայում «համաշխարհային հանրությունը»․․․ Բայց հենց այդ տգիտությունն էլ մի օր շրջվելու է այն ներդնողների դեմ․․․