ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը ստացել է վարչապետին ուղղված իր նամակի պատասխանը:
Հիշեցնենք, որ իր նամակով Նարեկ Մանթաշյանը բարձրացրել էր ՍԱՊԾ-ում իր հանդեպ կատարվող անօրինակությունների հարցը (նամակի բովանդակությանը ծանոթացեք այստեղ):
Սիրելի՛ ընկերներ.
Հայտնում եմ, որ այսօր ստացել եմ իմ, ՀՀ Վարչապետին ուղղված բաց նամակի պատասխանը ՀՀ Կառավարության աշխատակազմից։ Անկեղծ, չգիտեմ լամ թե խնդամ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Կառավարության աշխատակազմում, սեփական վարկը գցելով, փորձել են փրկել ՀՀ Վարչապետի հորաքրոջ փեսային` Իշխան Կարապետյանին ( չնայած Ի. Կարապետյանը ժխտում է ազգակցական կապը, սակայն ՀՀ Գյուղատնտեսության նախարարը անուղղակի ձևով հաստատել է այդ ազգակցական կապը) գործարար համբավը։
ՀՀ Կառավարությունը ինձ ուղարկել է սույն թվականի օգոստոսի 9_ին ՔԾԽ կողմից ինձ ուղարկված որոշումը, որպես պատասխան իմ բաց նամակին` գրված ՀՀ Վարչապետին 12.08.2017 թ. ես կապվեցի Կառավարության թեժ գիծ ինձ ասացին, որ իրենց հանձնարարականով է իրականացվել ուսումնասիրությունը։ Թերևս այս պատասխանը կբավարարեր ինձ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք։ Կառավարությունում հավանաբար ուշադիր չեն եղել, որ ՔԾԽ իր որոշման մեջ գրել է, որ ուսումնասիրությունը իրականացվել է իմ` ՔԾԽ նախագահին գրված դիմումի և Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդման ընթացքում արված իմ հայտարարության հիման վրա։
ԼՈւՐԵՐ.com-ն արդեն անդրադարձել է ՍԱՊԾ-ում տիրող բարքերին, որի մասին ասուլիսի ձևաչափով բարձրաձայնել են ՍԱՊԾ արդեն նախկին աշխատակիցները: