SOS եմ հնչեցնում այն ահազանգերի հետ կապված,որոնք ստանում եմ Երևանի և մարզերի 63 տարին լրացած ուսուցիչներից ու տնօրենները համատարած ծանուցում են նրանց աշխատանքից ազատելու մասին: Որքան կողմնակից եմ երիտասարդների առաջխաղացմանը, այնքան էլ կարևորում եմ նրանց կողքին բանիմաց, փորձ ունեցող մանկավարժների անհրաժեշտ ներկայությանը:
Խնդրում եմ այն իրավաբաններին, ովքեր այս խնդրի իրավական լուծումն ունեն, արձագանքեն, որովհետև գիտեմ, որ այս երևույթի վերաբերյալ կա՛ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշում։
Անահիտ Բախշյան