Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարևան Վրաստանը դիմել է Հայաստանին:
Վրացական կողմի հաղորդմամբ, Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է հարևան բոլոր երկրներին: Կոչ է արել կամավորներին ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներում:
Վերջին տվյալներով, այրվել է 12 հա անտառ: Հրդեհի դեմ պայքարում է 300 հրշեջ, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի 500 աշխատակից:
Փաստորեն ի զարմանս շատ հայերի խոշոր հրդեհների մարման ժամանակ օգնություն խնդրելը սովորական երևույթ է ու մեզանից ևս օգնություն են խնդրում:
Աշոտ Ասատրյան