Պատկերացնում եք, որ ասենք՝ մի դպրոցական ինչ-որ մի բան է ասում Գերմաներենի մասին, և մինչև հոգու խորքը վիրավորված Նիցշեն զանազան գրառումներ է անում ՖԲ-ում (գիտեմ, որ այն ժամանակ ՖԲ չկար), նախատում, բացատրում, կոչեր ուղղում հասարակությանը և այլն․․․ Քիչ հավանական է, քանզի Նիցշեն ինքնարտահայտման համար արդեն ընտրել էր իր գործունեության ոլորտը․․․ Այսինքն՝ նա պարզապես չէր իջնի դպրոցականի մակարդակին։ Ուրեմն դուք ոչ թե իջնում եք նրա մակարդակին հանուն հայրենիքի կամ լեզվի անաղարտության, այլ դուք պարզապես նրա մակարդակին եք, որ այդքան սիրով ու կրքով կամ ատելությամբ ու կրքով դիտողություններ եք անում, շռայլում ձեր փառահեղ մտքերը, և լրջորեն վերլուծում,
վերլուծում, վերլուծում․․․


Դուք պարզապես ընկաք ծուղակը, որովհետև եթե նա մի խելացի, չափազանց խելացի մի բան ասեր, դուք նրան հաստատ չէիք գովաբանի, ինչպես միշտ, և ուրեմն ոչ ոք չէր հիշի նրան։ Իսկ երբ նա հենց այնպես մի անիմաստ բան ասաց, միանգամից բորբոքվեցին կրքերը, քանզի հնչել էր ևս մեկ անգամ ինքնացուցադրվելու ժամը, և այն հնչեցրել էր արդեն մոռացված, բեմից հեռացվածը․․․ մեկ անգամ ևս հիշվելու, մեկ անգամ ևս փառաբանվելու համար, որն այնքան կարևոր է մի ժամանակ պատահական, թե անհրաժեշտորեն, կարևոր չէ, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված ինքնասիրահարված <> համար․․․

 

Արմեն Հարությունյան