Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին: 

Ահռելի է նրա ավանդը հայ արձակի, դրամատուրգիայի, ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում, իսկ հայրենասիրական ու քաղաքացիական բովանդակության ստեղծագործությունները՝ բացառիկ արժեքներ, որոնք շարունակելու են կրթել նոր սերունդներ:

Իմ խորհին ցավակցությունն եմ հղում Ձեյթունցյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև բազմահազար ընթերցողներին ու երկրպագուներին:


Տարոն Մարգարյան