Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նահանգային, քաղաքային մարմինների ղեկավարների փոփոխությունից հետո, հիմա էլ արմատական փոփոխության է ենթարկվում ոստիկանական նահանգային համակարգը:
Իրենց պաշտոններին արդեն հրաժեշտ ենտ են տվել 22 նահանգային ոստիկանապետեր:
Փոփոխություն է կատարվել նաև Ժանդարմերայի գլխավոր հրամանատարությունում:
Թուրքիայի ոստիկանապետի երեք տեղակալները հրաժեշտ են տվել պաշտոններին, տասը նահանգային գլխավոր տեսուչներ գրանցվել են ռեզերվում, կենտրոնական ոստիկանական համակարգում չորս ստորաբաժանման ղեկավար նույնպես պաշտոնանկ են արվել, ոստիկանության ութ ծառայության պետ անցել են թոշակի:Փոփոխություններ են տեղի ունեցել անվտանգության գլխավոր տնօրինությունում:
Թուրքական ոստիկանության փոխգնդապետ Ջերվեթ Յըլմըզը դարձել է ով Անկարայի հակաահաբեկչության և մաքսանենգության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի քննչականգերատեսչության ղեկավարն էր, դարձել է Անկարայի ոստիկանապետը:
Անկարայի ոստիկանության նախկին ղեկավար Մահմուտ Քարաասանը հրաժարական էր տվել օգոստոսի 19-ին: `պարզելուց հետո, որ նա կոչ է արել կենտրոն:
Հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի ոստիկանապետ է դարձել Էրհան Գյուլվերենը, ով փոխարինել է Մեհմեդ Էքթինեզին:
Սևծովյան տարածաշրջանի Օրդու նահանգի ոստիկանապետ Սուատ Չելիքը Օրդու քաղաքապետ
Էնվեր Յըլմըզի և մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշի հետ ունեցած խորը հակասությունից հետո ևս հրաժեշտ է տվել պաշտոնին: Օրդույի ոստիկանապետ է նշանակվել ԱԶԿ-ի նվիրյալներից մեկը՝ Մեհմեդ Էրդողանը:
Ոստիկանական երեք դպրոցի ղեկավարներ նույնպես պաշտոնանկ են արվել:
Բացի ոստիկանական համակարգում փոփոխություններ իրականացնելուց նաև նահանգային իշխանության կազմում է տեղի ունենում փոփոխություն: Ներքին հրահանգ կա, որ 45 նահանգապետեր գրեն հրաժարականի դիմումներ, մեկական փոխնահանգապետ են նշանակվում կանայք, որոնք կզբաղվեն կանանց և ընտանիքի հարցերով:
Կիլիկիա Հայաստան