Արցախ. Համախմբված բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19.9 %-ով
Արցախի ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2017 թ. հունվար-հունիսին Արցախի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 16.1 մլրդ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 19.9 տոկոսով:
Արցախի վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերը կազմել են 128.1 մլրդ դրամ և 2016 թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 30.0 մլրդ դրամով կամ 30.5 տոկոսով:
2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 83.2 մլրդ դրամ և 2016 թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 31.2 տոկոսով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.2 տոկոսը բաժին է ընկնում ռեզիդենտներին, 21.8 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ավանդների 21.6 տոկոսը ցպահանջ են, 78.4 տոկոսը` ժամկետային:
Տիգրան Աբրահամյան