Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը ԵԱՏՄ-ի հետ ցանկանում է կնքել մաքսային համաձայնագիր։ Եթե Թուրքիան անկեղծ չէ, իսկ ես կարծում եմ նրա ցանկությունը տրամաբանական է, ապա ծագում են 6 կարևոր հանգամանքներ, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի:
1 Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցը և այս ֆոնին թուրքերի հայտարարությունը պատահական չեմ համարում։
2 Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ։
3 ԵԱՏՄ-ում նոր անդամ ընդունելու համար պետք է լինի կոնսենսուս, այսինքն այստեղ Սերժ Սարգսյանից բան ունեն խնդրելու այն պետությունները, որոնք տարիներ առաջ կանխատեսում էին այս օրն ու հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շատ հավանական է և Հայաստանի անդամակցությանը դրան խանգարելու է։
4 ԵԱՏՄ-ում փակ սահմաններ լինել չեկ կարող և հայ-թուրքական սահմանը բացառություն չէ։ Ավելին, որևէ սահմանափակումներ հայկական ապրանքների, բեռների կամ աշխատուժի մասով չեն կարող լինել։
5 ԵԱՏՄ-ի հետ ինտեգրվելու հետևանքով Թուրքիան Ադրբեջանին ավելի հեշտ կհիմնավորի սահմանի բացման անհրաժեշտությունը, քան «ֆուտաբոլային» դիվանագիտության դեպքում։
6 Թուրքիային անպայման հետևելու է Ադրբեջանը, ինչը Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում օրերի հարց է։
Եվ վերջապես, հնարավոր է, որ Թուրքիան բլեֆ է անում ԵՄ-ից ավելի շատ բան պոկելու ակնկալիքով։ Սա հնարավոր է, բայց միայն այն դեպքում, երբ ԵՄ-ում բոլորը խոտ են ուտում և չեն հասկանում, որ այս արժեհամակարգով և իրավակարգով Թուրքիան ԵՄ անդամ չի կարող դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ Աթաթուրքը էն աշխարհում է։ Մեկ էլ, ասեք հասկանամ, էլ ի՞նչ ունի Թուրքիան ԵՄ-ից պոկելու, որ դեռ չի պոկել։
Սուրեն Սարգսյան