Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժամանակակից հայոց լեզուն շատ խնդիրներ ունի։ Լեզուն կենդանի օրգանիզմ է, այստեղ ծնվում և մահանում են նոր բառեր, ընկալումներ։ Իսկ այսօր այդ բնական պրոցեսը խաթարված է։
Մեռած բառերը չեն թաղվում։ Մեր դպրոցներում ու համալսարաններում ոսկեղենիկ համառությամբ շարունակում են սովորեցնել բառեր, որոնք չեն օգտագործվում և չեն էլ օգտագործվելու։
Իսկ լեզուն գրեթե չի հարստացվում, գրականությունը և միջազգային շփումները չեն կատարում այդ ֆունկցիան։
Մեր գիտական լեզուն ուղղակի ճգնաժամ է ապրում: Եթերային լեզու գոյություն չունի։
Վերջին շրջանում ես մի քանի հայերեն փայլուն թարգմանություն կարդացի (Վարդի անունը), բայց անկեղծ լինենք՝ ով է գիրք կարդում։
Մեր լեզվի և իրականության, ժամանակակից ռիթմի մեջ անջրպետ կա։ Եվ եթե չենք ցանկանում՝ անջրպետը անդունդ դառնա պետք է ոչ թե Բայրոնի տափակ մեջբերումները հիշել կամ էլ ուղղագրական, շարահյուսական ու կետադրական սխալնեով ստատուսներ գրել Բագրատյանի դեմ, այլ այս խնդիրները բարձրաձայնել։