Ֆեյսբուքյան գաղջը երեկ փորձեց ցրել Հրանտ Բագրատյանը,ով պարզապես առաջարկում էր Հայաստանը փոխարինել Արմենիայով,իսկ հայոց լեզուն փոխարինել արմենենրով։ Պատճառը ըստ Պարոն Բագրատյանի լեզվի աղքատիկությունն է ու հնարավորինս պատենտ բառերի ներմուծումը հայոց լեզու։ Բագրատյանը սովորության համաձայն թվերով ,վիճակարագրորեն ներակյացրել ու հիմնավորել էր ասելիքը՝ մասնավորապես նշելով որ մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։

 

Ավելի տարօրինակ է Բագրատյանին քննադատողները որոնք մեղադրեցին նախկին վարչապետին հայոց լեզուն մխտեռոլւ պատմական հիմքերից քնադելու փորձ անելու մեջ,իբրև թե այդ նույն պատմական ժողովուրդը հեչ էլ խաբար չի,որ մոտավորապես երկու դար առաջ Հայաստանը աշխարհը ճանաչում էր որպես արմենիա,իսկ հայ ժողովուրդը արմենոիդ է կոչվել։

 

Գիտական փաստերը թողնենք հասարակագետներին ու պատմաբաններին,սակայն այսպիսի բումի առաջացումը պետք է նաև լուրջ հիմք ունենա։ չենք խոսում Բագրատյանի իրավացի կամ չիրավացի լինելու,ի վերջո այսօր Հայաստանը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի,քան պետական լեզվի վերամշակումն ու վեարնվանումը,սակայն օրինակ ինչու ոչ,սա խնդիր -մոտեցում է,որը իսկապես կարելի է հանրային քննարկման դնել,որոնցից մեկն էլ ֆեյսբուքն է։

 

Խոսքը սակայն վերբերվում է այստեղ բացառապես մանսագիտական գնահատականներին,ուստի սիրողական տեսակետները (իմը նույն թվում), դոմինանտ չպետք է լինել այդ քննարկումներում։ Վաղուց ժամանական է,որ աստիճանաբար հասարակական հնչողության հարցերը դրվել քննարկման ու սովորեք իրար լսելու կուլտուրան,ոչ թե առավոտից իրիկուն խելքներս հասած չասած բաներից խոսենք,անկախ նրանից տիրապետում ենք խնդրո առարկային թե ոչ: