Իմ հերոս ախպեր,
Կարոտում եմ քեզ.
Ուզում եմ տեսնել կարոտս առնել,
Քեզ ամուր գրկել ու բաց չթողնել։

Ուզում եմ գրկել սեղմել իմ կրծքին,
Ու անվերջ գոռալ որ եղբայրն ես իմ,
Ուզում եմ գրկել ու բաց չթողնել
16 տարվաս սխալը ուղղել։

Այս հիմար կյանքում քեզ չեմ ճանաչել,
Բայց դու իմ համար քո կյանքն ես տվել։
Ուզում եմ գրկել, անդադար կրկնել,
Որ հերոսն ես մեր, Ռոբը մեր ազգի,
Ով հիշատակդ միշտ վառ կպահի։

Գալիս եմ քո մոտ, այն շիրիմի մոտ՝
Որտեղ տեսնում եմ հայացքդ խրոխտ,
Գալիս եմ անվերջ այն նկարի մոտ՝
Որտեղ արցունքս վրեժ է դառնում, ու ինձ ստիպելով Մարտակերտ տանում։

Կյանքդ վերջացավ այն Մարտակերտում՝
Որտեղ քո նման քաջեր էին կռվում...
Մնացիր այնտեղ՝ այն խրամատում,
Որտեղ քո մահն էր դիմացից նայում։

Իմ հերոս ախպեր, թե այն աշխարհում քեզ մի օր տեսնեմ,
Ամուր կգրկեմ, կարոտս կառնեմ...

Նվիրվում է իմ հերոս Ռոբերտ Աբաջյանին

©Կոլյա Մկրտչյան