Ադրբեջանում հասունանում է բողոքի ակցիա, կազմակերպիչները ցանկանում են իրենց բողոքը արտահայտել երկրում քաղբանտարկյալների թվի աճի դեմ:
Համացանցում ակցիայի կազմակերպիչները նյութեր էին տեղադրել անցկացվող ակցիայի մասին, որից հետո նրանց հրավիրել են ոստիկանության գլխավոր վարչություն: Ժողովրդավարական երիտասարդություն կազմակերպության ղեկավար Իսմայիլ Իսմալօղլուն, Ազատ Ադրբեջան կազմակերպության ներկայացուցիչ Ագաշիրին Թարվերդիօղլին և երիտասարդ ակտիվիստ Դայնաթ Բաբաևը օգոստոսի 17-ին ներկայացել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն:
Ոստիկանությունում նրանց փորձել են համոզել , որպեսզի ակցիան չիրականացնեն, երիտասարդներին տվել են ինչ-որ թղթեր ստորագրեն, վերջիններս հրաժարվել են ստորագրելուց: Բաբաևին բանավոր զգուշացրել են , որ եթե ակցիան իրականանա իրենց բոլորին ձերբակալելու են, դրանից հետո միայն նրան բաց են թողել, մյուս երկուսը դեռ ոստիկանության վարչությունում են:
Ադրբեջանում ինչ-որ բանի դեմ բողոքելու ու իշխանությունից պահանջներ ներկայացնելը, որպես այդպիսի չլսված բաներ են, քանի որ բոլոր բողոքողները կամ վաճառվում են կամ ձերբակալվում կամ սպանվում են, դրա համար երիտասարդների կազմակերպած այս ակցիան լուրջ անհանգստացրել է երկրի ղեկավարներին, սակայն ինչպես մնացած բոլոր դեպքերում ակցիան իհարկե չի կայանա, իսկ թե ինչ մեթոդով Ալիևը դա կանի, սպասենք, կտեսնենք:

 

Աշոտ Ասատրյան