Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի' ով միաժամանակ և ընդունված է "արևմուտքի" կողմից և համարվում է Վլադիմիրն Պուտինի վստահելի օլիգարխներից , կինը մտերիմ հարաբերությունների մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի դստեր ' Իվանկա Թրամպի և վերջինիս ամուսին' Ջարեդ Կուշների հետ: Ամերիկյան մեդիայում այս տեղեկույթի շրջանառումը նպատակ ունի վերստին ընդգծելու Թրամպի ընտանիքի և նրա շրջապատի կապը Պուտինի մերձավոր շրջապատի հետ:

 

Այս և նմանատիպ տեղեկույթի շրջանառումը ԱՄՆ քաղաքական էսթաբլիշմենթի հակաթրամպյան ճամաբարի կողմից նպատակ է հետապնդում մեծացնել ճնշումը ԱՄՆ նախագահի վրա: ԱՄՆ-ում խոսվում է նաև Թրմապի հնարավոր իմպիչմենթի մասին: Արդեն մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդներ ընդունել են բանաձևեր Թրամպին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ: Նման քաղաքաների ավելանալու պարագայում և հնարավորինս օտարերկրյա "չհայտարարագրված կապերի" հիմանվորված հաստատման դեպքում թեև քիչ հավանական է, սակայն չի բացառվում Թրամպի իմպիչմենթի հարցի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսում: