Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ ընդունում է այնպիսի ձևեր, որ այն դարձնում է Թբիլիսիին ՌԴ–ին «զսպելու» Դաշինքի քաղաքականության մասնակից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։


Նա նշել է, որ ցավոք'Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարիդրացիական երկխոսություն ծավալելու փոխարեն Թբիլիսիում շարունակում են պնդել այդ տարածքների'ՌԴ–ի կողմից «օկուպացված» լինելու մասին։


Դիվանագետը հիշեցրել է, որ միայն նախորդ տարի Վրաստանի տարածքում տեղի են ունեցել ՆԱՏՕ–ի անդամ–երկրների մասնակցությամբ երեք զորավարժություններ։


Ըստ նրա, ՆԱՏՕ–ն փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասի տարածքում։
ՌԴ–Արևմուտք «սառը պատերազմը» աստիճանաբար տեղափոխվում է Հարավային Կովկասի տարածաշրջան և չի բացառվում, որ ինչպես Դոնբասում 'Արևմուտք–ՌԴ պատերազմն ընդունել է proxy war–ի բնույթ, այս անգամ արդեն Վրաստանը կփորձի Աբխազիայի ու Հվ.Օսիայի «հարցերը» լուծել ռազմական գործողություններով'2008թ.–ի օրինականով ստանալով Վաշինգտոնի ու Բրյուսելի «կանաչ լույսը»։


Սակայն Աբխազիայի ու Հվ.Օսիայի անվտանգությունն'նոր համաձայնագրերով, ապահովում է ՌԴ–ն'հարձակում Սուխումիի և Ցխինվալի վրա կնաշանակի հարձակում ՌԴ–ի վրա ու Մոսկվան աբխազական և օսական տարածքներում գտնվող իր ռազմական ներուժի, ինչպես նաև Հարավային ռազմական շրջանի'Հյուսիսային Կովկասից թարմ ուժերի շնորհիվ Վրաստանին պարտության է մատնելու'«խաչ քաշելով» Վրաստանի'տարանցիկ երկիր, «միջանցք» դառնալու երազանքների վրա'Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա, Կենտրոնական Ասիա–Կովկաս–Թուրքիա–ԵՄ ուղղության վրա։ Վրաստանը շատ լավ գիտակցում է, թե ինչ կարժենա Աբխազիայի ո Հվ.Օսիայի վրա հարձակումը'թե տնտեսական, թե ռազմա–քաղաքական իմաստներով'մնում է Թբիլիսիում քաղաքական վերնախավը չտրվի Արևմուտքի սին խոստումներին'աջակցության և մի քանի «ամսից» ՆԱՏՕ–ի անդամ դառնալու առաջարկություններին։


ՌԴ–ն երբեք թույլ չի տա Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին'դա կնաշանակի «շրջապատվել» Դաշինքի ռազմակայաններով նաև հարավից'Հյուսիսային Կովկասի հարևանությամբ, վրացական ափերին կհայտնվեն ՆԱՏՕ–ի ուժեր, ինչը կտրուկ փոխելու է ռազմական բալանսն այս տարածաշրջանում։


Ինչ մնում է ՀՀ–ի շահերին, ապա Երևանին ձեռտնու չէ Հարավային Կովկասում նոր «բաժանարար գծերի» առաջացումն ու ռուս–վրացական պատերազմը'ՀՀ–ն այս պարագայում հայտնվելու է ծանր իրավիճակում'ՀՀ–ի «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի տարածքով, Վրաստանում բնակվում է բավականին մեծ հայկական համայնք'հայեր են բնակվում նաև Աբխազիայում ու Հվ.Օսիայում, բացի այդ, ՌԴ–ն ՀՀ–ի դաշնակիցն է ու կարող է կանգնել Գյումրիի ռազմակայանը Վրաստանի դեմ օգտագործելու հարցը։ Եթե ռուսական զորքերը ՀՀ–ից հարվածեն կամ մուտք գործեն Վրաստան'հայ–վրացական հարաբերությունները կխզվեն ու հենց դա է թուրք–ադրբեջանական տանդեմի նպատակը'վերջնականապես շրջափակել ՀՀ–ն այս անգամ նաև հյուսիսից։

 

Արտյոմ Բալասանով