Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչությունը ունի գլխավոր ուղերձ՝ այն է,իսլամիստները փորձում են ազդարարել,որ իրենք չեն հանձնվել,չեն պարտվել ու «ամեն ինչ դեռ առջևում է»։ Բարսելոնը Իսպանիայի ամենազբոսաշրջային կետրոններից մեկն է, Իսպանիան է, իր հերթին Եվրոպայի ամենահյուրընկալ երկրներից մեկը։ Հետևաբար պատահական չէր ընտրված թիրախն ու ոճը։ Ներկա դրությամբ 13 հոգի է մահացել երեկ գիշերը տեղի ունեցած պատահարի արդյունքում։ Հիշեցնենք,որ վերջերս նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Բելգիայում,ֆրանսիայում,երբ բեռնատար մեքենան մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ,դառնալով մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ։

 

Սա ահաբեկչության բավականին նոր մեթոդ է։ Հիմա փորձենք հասկանալ տրամաբանությունը։ Ահաբեկչությունը իրենցից ներկայանցում է գործողություն,որը միտված է կոնկրետ նպատակի,թիրախի ոչնչացման։ Միջազգային հանրությունը երևի թե միահամուռ համակարծիք է հենց այս հարցում՝ պայքար ահաբկեչության դեմ։ Սա այն ռուբիկոնն է,որից այն կողմ չեն անցնում,ոչ Ռուսաստանը,Ոչ ԱՄՆ-ը ոչ էլ Եվորպան,քանի որ երեքն էլ գիտեն ինչ բան է ահաբեկչությունն ու ինչ հետևեևանքներ կարող է ունենալ։

 

Բարսելոնում տեղի ունեցածը նորություն չէ ցավոք սրտի,ոչ էլ վերջինն է՝ ամենայն հավանականությամբ։ Հաշվի առնելով ահաբեկիչչների ձեռագիրն ու գործողությունների ցանկը,իսկ վերջիը ինչպես գիտեք Իրանում տեղի ունեցածն էր,որտեղ Խորհրդարանի մատուցյներում հինգ աշխատող էր մահացել,նահաջել է կենտրոնական Եվրոպա,այսինքն հեռու Հայաստանի սահմաններից։ Ոգևորիչ սա իչհարկե չես համարի,բայց մեր երրի անվտանգության տեսնակյունից գոտեպնդող է։ Թեպետ ահաբեկչությունը որտեղ էլ որ լինի, իհարկե շատ բացասական ու սարսափելի երևույթ է։ Սգում ենք Բարսելոնի զոհերի անմեղ հիշատակը։

 

Կարեն Համբարձումյան