Անկարան և Թեհրանը համաձայնության են եկել հետախուզական տվյալների փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու շուրջ: Այս մասին հայտարարել է այս օրերին Թուրքիայում գտնվող Իրանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Բաղերը:
Բաղերին, ով բացառիկ պատմական այց էր կատարել Թուրքիա, իր թուրք գործընկերոջ, գեներալ Հուլուսի Աքարիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ' նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հանդիպումներից հետո հայտարարել է , որ երկու երկրները ձեռք են բերել ռազմական համագործակցության և սահմանային անվտանգության մասին պայմանավորվածություններ:
«Մենք համաձայնեցինք համատեղ ուսուցման եւ ուսանողների փոխանակման մասին: Երկու երկրների նավատորմների ղեկավարները կայցելեն միմյանց: Երկու երկրները ռազմական զորավարժությունների ժամանակ, որպես դիտորդներ մասնակից կլիներն զորավարժություններին », - ասել է Բաղերը օգոստոսի 17-ին, հավելելով, որ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունները «հաջողությամբ են անցել»:
Նա նաև հայտնել է, որ Էրդողանը շուտով կայցելի Իրան:
Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքյան Քրդստանի (Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության) անկախության հանրաքվեի անցկացմանը, Բաղերին ասել է, որ հարցը Թուրքիայի և Իրանի օրակարգային հարցն է:
«Եթե նման բան տեղի ունենա, դա նոր լարվածության սկիզբ կդառնա և բացասական կազդի հարեւան երկրների վրա : Այդ իսկ պատճառով երկու երկրները պնդում են հանրաքվեի հնարավորության աննպատակահարմարությունը և դա չպետք է իրականացվի », - ասել է նա:
Նշեմ, որ Բաղերին ուղեկցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ստորգետնյա զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը, Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Քասեմ Ռեզայի, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրին, ինչպես նաև մի շարք այլ զինվորական հրամանատարներ:
Կարեն Հովհաննիսյան