Քանի որ Խոսրովը բարեբախտաբար հանգցրեցին, էմոցիոնալ ֆոնը մի քիչ տրամաբանականին մոտեցավ, ուզում եմ անդրաառնալ ԱԻՆի կողմից կայքում տարածվող տեղեկատվության որակին։ Չի կարելի նման հանրային կարեւորության դեպքի մասին սենց տեղեկացնել։ Մի հատ կարդացեք։ Սա ինչ ա նշանակու՞մ։ Ինչ կապ ունի քանի մարդ ա։ Գրեք, ինչ ա կատարվում, ինչքանն ա այրվում, ու դա որ հատվածն ա։ Ու հենց նման դատարկաբանության պատճառով էլ ֆեյսբուքը լցվել էր այն կարծիքներով, որը ԱԻՆի դուրը չէր գալիս։ Մարդկանց տեղեկացրեք, մարդիկ չեն տրվի զգացմունքների։ Դա դասական, դասագրքային փաստ է։ Իսկ հիմա մեջբերեմ Խոսրովի վերաբերյալ ԱԻՆի հաղորդագրությունները, որ պարզ լինի ասածս։
Օգոստոսի 14-ին, ժամը 23:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 73 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա համայնքների գյուղապետերը բնակիչների հետ:
***
Ժամը 17:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվող փրկարարներից 63-ը, ՀՀ ՊՆ զինծառայողներից 124-ը, բնապահպանության 19, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:
***
Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:
Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
Սամվել Մարտիրոսյան