Ադրբեջանի ինքն իրեն անհարմար իրավիճակում գցեց, երբ կեղծ փաստաթուղթ տարածեց Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի անունից, որը իբր հասցեագրված էր Արցախի գլխավոր դատախազին, իբր զորամասից և դիրքերից փախած զինվորների հարցով: Առաջին հայացքից էլ պարզ էր, որ այդ փաստաթուղթը հատուկ ադրբեջանական անգրագիտությամբ է կազմել և ոչ մի կապ չունի պաշտոնական փաստաթղթերի հետ:


Բայց Ադրբեջանը մի պահ մոռացել է, որ իրենք բոլոր առումներով են պարտվել այդ թվում նաև հետախուզության ու չեն կարողացել գոնե մեկ նորմալ փաստաթուղթ պատրաստեն:


Այդ ամենին հաջորդեց մեր պատասխանը: Տարածվեցին արդեն իսկապես ձեռք բերված երկու փաստաթուղթ, առաջինը՝ Զաքիր Հասանովի հրամանով զինվորների մոտ միասեռական կապերի թույլատրումը և երկրորդը՝ ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական բանակի ունեցած իրական կորուստների և նրանց թաղման արարողությունները թաքուն կազմակերպու Զինված ուժերի ԳՇ պետ, ՊՆ առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Ն.Սադիկովի դիմումը ուղղված ՊՆ Զ.Հասանովին:


Ես համոզված եմ , որ նման փաստաթղթերը մեզ մոտ շատ են ու ամեն առիթի դրանք կարող ենք ի ցույց դնել և մեր լսարանի համար և իրենց:

 

Աշոտ Ասատրյան