Ադրբեջանը համագործակցում է Կանադայի հետ, որպեսզի նոր զրահապատ մեքենաներ ձեռք բերի ներքին գործերի նախարարության զորքերի համար: Ադրբեջանում վերջերս բացվել է AZCAN ադրբեջանա-կանադական գործարանը, որտեղ պետք է հավաքվեն այդ մեքենաները:
Սակայն ըստ որոշ տեղեկությունների ադրբեջանական կողմը իրականում ավելի հեռու գնացող պլաններ ունի ու մեքենաների մեծ մասը ոչ թե երկրի ՆԳՆ-ի համար է հավաքվելու, որը իբր պետք է կանխի քաղաքացիական անհնազանդությունները, այլ ՊՆ-ի և ուղղված են լինելու սահմանին սադրանքներ իրականացնելու գործին: Դրանց մի մասը Ադրբեջանը նաև վաճառելու է ահաբեկիչներին, քանի որ այլ երկրներից գնած նմանատիպ տեխնիկաները մարտական իրավիճակներում անպիտան են լինում, իսկ սեփական երկրում գործարան ունենալու դեպքում այդ մեքենաները ցանկացած իրավիճակի համար կարող է հարմարեցվել, որը կնպաատի նաև դրանց գաղտնի վաճառքի աճի ավելացմանը:
Դեռ պարզ չէ, այս մասին Կանադան տեղեկություն ունի, թե ոչ, այսինքն Կանադան հանդիսանում է միամիտ գործընկեր, թե հանցակից, սակայն Կանադայի հայկական համայնքը արդեն դիմել է երկրի ղեկավարությանը, որպեսզի իրենց հետ քննարկեն այդ գործարքի հետագա ճակատագիրը:
Աշոտ Ասատրյան