Խնդրի լրջությունը հասկանալու համար, թերևս բավարար է նշելը, որ գիհը հազվադեպ հանդիպող ծառատեսակ է, որը Խոսրովի անտառում գրնացված շուրջ 146 անուն բուսական աշխարհի տեսակ է՝ ներկայացված Կարմիր գրքում:
Այդ մասին խոսվում է, ցավում են բոլորը....իսկ ո՞վ է պատասխան տալու բնական հարստության այդ կորստի համար !!!!
Ամառն ինչ սկսել է, պարբերաբար հաղորդվում է հրդեհավտանգ իրավիճակների մասին: Խոսվորի արգելոցի նկատմամբ մեր հանրության ոչ այնքան լուրջ ու սրտացավ վերաբերմունքն էլ ոչ այս ամառ, ոչ էլ եբևէ գաղտնիք չի եղել: Տրամաբանակա՞ն է, որ բնական պաշարներին ու հարստություններին, բնապահպանությանն ուղղված հարցերին "նվիրված" պատկան մարմինները պետք է զգոնություն ու արտակարգ քայլեր ձեռնարկեին արատակարգ իրավիճակների կանխարգելման համար:
Հարցս էլ, գուցե ուշ է բարձրացված, որովհետև և՛ ես, և՛ մյուսներս նույնպես տեղեկացված էինք թե՛ սպասվող հրդեհավտանգ իրավիճակների մասին, թե՛ մեր անփույթ համաքաղաքացիների:
Բնությունից կորզված ամեն ինչ, հավասարապես կորզված է մեզանից յուրաքանչյուրից: