Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Դավիթ Գևորգյանն իր էջում գրել է, որ հրդեհի նոր օջախ է առաջացել այս անգամ Լոռու մարզում: «Վերջին տվյալներով ուղարկվել է տեղում եղած միակ հրշեջ մեքենան, որը իհարկե բավարար չէ տարածվող կրակը մարելու համար: Վիճակներս անհույս է կրկին… ավելի ճիշտ հույսներս անձրևն ու կրակի խիղճն է: Այսպես է լինում, երբ պետություն չկա…»,- գրել է Դավիթ Գևորգյանը:
Տարածվող հրդեհը պատկերող տեսանյութը է հրապարակել մեկ այլ օգտատեր՝ Էդգար Մարուքյանը, որը նաև նշել է, որ հրդեհը բռնկվել է Ծաթեր համայնքի տարածքում: Վերջինիս գրառումներից մեկի տակ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը մեկնաբանություն է թողել, որ ԱԻՆ աշխատակիցները դուրս են եկել Օձունից, մոտենում են օպերատիվ իրավիճակը հասկանալու համար: