Խոսրովի անտառի հետ կապված մի նկատառում անենք: Ըստ էության,սա հերթական ֆարսն էր,որի առջև կանգնեց ոչ միայն հասարակությունը,այլև հենց ինքը իշխանությունը,կամ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանը: Տարիներ շարունակ պետական քարոզչական մակարդակով անընդհատ խոսվել է ուժային կառույցների՝ մասնավորապես ԱԻՆ, ՊՆ, Ոստիկանության,որպես պետական ինստիտուտներ կայացման մասին: Եվ այսպես կոչված ենթադրյալ բարեփոխումները,որոնք պետք է լինեին համակարգը այս կամ այն չափով ոտքի հանելու համար, պարզվում է չի արվել: Նմնատիպ իրավիճակ էր նաև ապրիլյան քառօրյաին,երբ շուրջ քսան դար տարածաշրջանում անպարտելի համարվող հայկական բանակի մոտ բավականին լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Բանակը այն սիմվոլիկ ու եզակի կառույցներից էր,որը ինչ-որ չափով ապահովում էր հասարակություն- իշխանություն կապը,և հանրության մեծ մասը,դժգոհ լինելով իշխանություններից,համեմատաբար ներդաշնակ պատկերացումներ ու վերաբերմունք ուներ բանակի նկատմամբ: Քառօրայից հետո սակայն բազմաթիվ լոյալ մարդիկ արդեն կասկածանքով սկսեցին վերաբերվել բանակին ու այնտեղ տիրող մթնոլորտինսակայն քանի որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը շարունակում է մնալ իր բանակը հանրությունը ուզած թե չուզած շարունակում է նեյտրալ վերաբերմունքը բանակի նկատմամբ,թեպետ և այն ակնածանքը,որ տածվում էր ՊՆ-ի հանդեպ,հիմա վստահաբար կարող ենք ասել չկա: Ինչ մնում է ԱԻն-ին նույն պատկերն էլ այստեղ է: 200 հեկտար հող է վառվել սակայն Հայաստանի իբր թե ամենակայացած կառույցներից մեկը մինչ այսօր չի կարողացել մարել կրակը: Հրդեհը իհարկե բնության չարիք է,նույնիսկ եթե ինչ-որ մեկը դիտավորյալ փորձել է վնասել նրան,սակայն այն պատճառաբանությունները որոնք բերվում են ի հակադրումն դրա,մեղմ ասած վստահություն չի ներշնչում: Օրինակ այն որ Խոսրովի արգելանոցի ռելիեֆը կտրված է ու դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Կներեք բայց չէ որ դա քաղաքացու խնդիրը չէ: Կամ ինչ է նշանակում հատուկ խնդրանքով դիմել ՌԴ կառավարությանն ու համանուն գերատեսչությանը՝ Հայաստանին հրշեջ ինքնաթիռ հատկացնելու համար: Ինչու մենք չունենք այդ ինքնաթիռից: այսինքն ստացվում է ինչ,պետք է փորձանքը գա,թակի մեր դուռը,որպեսզի նոր խելք խելքի տանք ու հասկանանք ինչ լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած: էլ չասած այն չհամակարգված գործողությունները,որոնք այս պահին տարվում են հրդեհը մարելու համար: Քաղաքացիական խմբերից,ոստիակններից,հրշեջներից կազմված մարդկանց թիվը այս պահին հասնում է մոտ հազարի:


Գրիգոր Սաղաթելյան