Այս նկարը արել եմ Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկի «ՎՏԲ Բանկ Արմենիա»-ի մասնաճյուղի մոտ։ Ինչպես տեսնում եք առկա է կարմիր գծանշան, ինչը պետք է նշանակի, որ այստեղ կարող է կայանել ցանկացած մեքենա, որի համար արված է կայանելու վճարումը, սակայն ՎՏԲ-ն որոշել է, որ միայն իր հաճախորդները կարող են այստեղ կայանել։
Այս երևույթը կարելի է նկատել նաև բազմաթիվ սրճարան-ռեստորանների դիմաց (որոնց հետ ամեն անգամ ունենում եմ տհաճ զրույց, ինչը միշտ ավարտվում է իմ մեքենան նշված վայրում կայանելով):
Եթե ՎՏԲ-ն վարձակալում է այս տարածքը քաղաքապետարանից, ապա պետք է լինի այլ գծանշում, այլ պարագայում սա անօրինական քայլ է։ «ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ-ին խնդրում եմ պարզաբանել, թե ինչու է բանկը խոչնդոտում իմ կայանելու իրավունքը և ինչու չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր այս երևույթի դեմ։ Նաև ՎՏԲ բանկին եմ խնդրում պարզաբանել թե ինչի հիման վրա է սահմանափակում քաղաքացիների կայանելու իրավունքը։
Վազգեն Սաղաթելյան