ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն արդեն թռավ, 19:20 վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «ԻԼ-76» ինքնաթիռը գալիս է Հայաստան: 

Նշենք, որ օգոստոսի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող և անտառտնտեսության 50 աշխատակից: