Ռուսաստանն ու Սերբիան համատեղ զորավարժություններ են սկսել։ Ռուսաստանը սրանով ցանկանում է ցույց տալ, որ Եվրոպայի տարածքում դաշնակիցներ ունի և կարող է իր գործունեությունը ծավալել ԵՄ տարածքին շատ մոտ։
Հետաքրքրական է նաև Սերբիայի դիրքորոշումը։ Այս պետությունը 2012 թվականից ԵՄ անդամ դառնալու թեկնածու է։ Արդեն 5 տարի և չնչին առաջընթաց։ Սա Սերբիայի կողմից ազդակ է ԵՄ-ին, որ ժամանակը լրանում է, իսկ ՌԴ-ն այդքան էլ հեռու չէ։
Սպասենք ԵՄ-ի քայլերին․․․