Սերբական "Պեչատ" թերթն անդրադարձել է ամերիկացիների կողմից վերջին 12 տարում նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և հատկապես Ուկրաինայում կառուցված և ակտիվ գործող ռազմա-կենսաբանական լաբորատորիաներին,որոնց հիմնական "զբաղմունքը" նոր վիրուսների և հիվանդությունների "արտադրությունն" ու ուսումնասիրությունն է,իսկ անհրաժեշտության դեպքում նաև տարածումը...
Այդ լաբորատորինաների գործունեությունը ստուգել և վերահսկել գրեթե հնարավոր չէ...
Ըստ պարբերականի,ամենաշատ լաբորատորաիները նախկին Սովետական Միության տարածքում գործում են Ուկրաինայում,որտեղ 2014-2017 թթ-ին բացվել է 15 այդպիսի լաբորատորիաներ...Բացի Ուկրաինայից այդպիսի մի քանի լաբորատորիաներ գործում են Վրաստանում,որոնցից մեկը անցյալ տարի փակվել է,Ղազախստանում,2013 թ-ին այդպիսի լաբորատորիա բացվել է Ադրբեջանում,իսկ անցյալ տարվանից,ըստ "Պեչատ"-ի այդպիսի լաբորատորիա գործում է նաև Հայաստանում...
Սերբական թերթի տվյալներով ԱՄՆ-ն այդպիսի լաբորատորիաներով շրջապատել է նաև Չինաստանը և Իրանը...
Ընդհանրապես,ըստ "Պեչատ"-ի աշխարհում կա 400 այդպիսի լաբորատորիաներ,որոնց կառուցման համար Վաշինգտոնը ծախսել է մոտ 1 միլիարդ դոլլար...
Համոզված եմ,որ եթե վաղը հարցում արվի,ապա մեր համապատասխան մարմինները կհերքեն այս լուրը...Շատ ուրախ կլինեմ,եթե սերբական թերթի տվյալները լինի ապատեղեկատվություն,սակայն վերջին տարիներին Հայաստանում տարածված տարօրինակ վիրուսները,ալերգիաները և հիվանդությունները,որոնք նախկինում չեն հանդիպել մեզ մոտ,սակայն հիմա սարսափելի տարածված են,ենթադրել է տալիս,որ Հայաստանը "երրորդ աշխարհի" շատ երկրների նման դարձել է փորձադաշտ որոշ ուժերի և դեղագործական կորպորացիաների համար...