Հավանաբար նկատած կլինեք Ադրբեջանի PR տեխնոլոգների հետևյալ ստանդարտ սցենարը։

Ընձեռնված առիթ:
Հուլիսի 21-ին Ալիևը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինին (կարող էր հանդիպել Մակրոնին, կամ Թրամփին)։
Իհարկե նման հանդիպումների ժամանակ Ալիևը առանձնապես լուրջ ձեռքբերումներ չի արձանագրում, մաքսիումում բողոքում է հայկական «զավթողական» քաղաքականությունից և Սերժ Սարգսյանից: Իսկ իրականում հանդիպումը «ծախում» է Ադրբեջանի հասարակության վրա՝ պատրանք ստեղծելով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակցից ինչ-ինչ «դոբռոներ» է ստացել։ Նման հանդիպումներից հետո սկսվում է «գովազդային արշավը»։

Նպատակը։
Իշխանության ամրապնդում: Անձնական գործոնի և կլանի կարևորում: Իմիտացիոն ֆոնի ձևավորում, որ Ադրբեջանի համար միակ հարց լուծողն Ալիևն է, միայն իրեն են ընդունում Կրեմլում, Սպիտակ Տանը, Ելիսեյան Պալատում:

Միջոցները։
Դրանից անմիջապես հետո Ադրբեջանում տեղի են ունենում համակարգված ռազմահայրենասիրական գործընթացներ, PR ակցիաներ համեմված սահմանային սրացումներով: Դասական օրինակ է «հայկական լրտեսական խմբավորումների վնասազերծումը», «հայկական դիվերսիոն խմբերի ոչընչացումն ու ետ շպրտումը», «Ադրբեջանին են հանձնվում հերթական հայկական քաղաքական հալածյալները» և այլն: Այս ֆոնը համեմվում է լրատվական քարոզչական հնարքներով և մամուլը լցվում է «Азербайджан наращивает военную мощь в Нахчыване», «Саргсян почти сказал: «Нам с вами, Владимир Владимирович, не по пути»», կամ «Путина больше не ждут в Ереване» վերարտադրությամբ վայ- վերլուծականներով:
Այսինքն հանդիպումը ինքնին առավել քիչ էֆֆեկտ է ունենում, քան դրա վրա կառուցված վայ-վերլուծություններն ու Ալիևի PR-ը։

Ավարտը։
Նման գործընթացների ավարտն ու տապալումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կայանում է ասենք Սարգսյան-Պուտին հանդիպումը: Իսկ նման հանդիպումները սովորաբար չեն ուշանում, քանի որ Մոսկվան և/կամ այլ համանախագահները պահպանում են պարիտետը։