1993 թվական, Դեկտեմբերի 2, Medellíne քաղաքը նշում էր Պաբլո Էսկոբարի մահը, բոլորը ուրախ էին, հատկապես ոստիկանները, քանի որ Էսկոբարի օրոք սպանվել է մոտ 1000+ ոստիկան, քաղ գործիչներ՝ այդ թվում նաև Կուլումբիայի նախագահը, ԱԳՆ, Ոստիկանապետեր և խաղաղ բնակիչներ։ Նկարներում Էսկոբարն է, մահացած վիճակում, նրան սպանել են այն ժամանակ, երբ նա փորձում էր փախչել ոստիկանությունից։ Էսկոբարը իր կյանքի ընթացքում մոտ 30 անգամ հաջողացրել է փախչել ոստիկանությունից, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ջոկատայիններից։ Էոկոբարը 20րդ դարի ամենահարուստ, ու ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, ինչքան դաժան էր՝ երկու էտքան էլ բարերար էր, ինչքան մարդ որ ուրախ էր այս օրը, մի քանի էտքան էլ սգում էին Էսկոբարի մահը։ Էսկոբարը Մեդելին քաղաքի բնակիչների համար Աստծուց առավել էր, նույնիսկ սրբապատկերների տեղը Էսկոբարի նկարն էր լուսեպսակով հավաքած։ 1993 թվականի Դեկտեմբերի 2ին ոստիկանությունը ու կառավարությունը տոնում էին իրենց «հաղթանակը», սակայն նրանք չէին գիտակցում, որ նրանք էլ ավելի մեծ խնդիրների առաջ էին կանգնելու։ Դեկտեմբերի 2ին Մեդելին քաղաքի ոստիկաններից մեկն ասաց․ «Թագավորը մահացավ, դիմավորեք նոր թագավորներին»: Ու հա, այդպես էլ եղավ։ Էսկոբարի մահից հետո սկսվեցին նարկոբարոնների պատերազմները, տարածքների կիսելը, Էսկոբարի հարստությունը կիսելը, և այլն, կոնկրետ քաոս, ավելի վատ, քան Էսկոբարի ժամանակ։
Եթե Կոլումբիայի կառավարությունը Էսկոբարին ընդառաջեր, Կոլումբիան այսօր աշխարհի ամենահարուստ ու զարգացած երկրներից մեկը կլիներ՝ թեկուզ և նարկո վաճառքով։ 2017 թվականն ա, բայց մինչև էսօր Կոլումբիայում Էսկոբարի կողմից կառուցված օդանավակայաններն ու դպրոցներն են գործում, հիվանդանոցները, գազանանոցը, եկեղեցիները, ֆուտբոլի դաշտերը, հյուրանոցները, թաղամասերը և այլն։ 24 տարվա ընթացքում բան չի փոխվել, էլի նույն նարկոբարոնների կռիվը, էլի աղքատ Կոլումբիան, էլի պարտիզանների խմբերը՝ ջունգլիներում լաբորատորիաներ և այլն։ Ամեն ինչ նույնն ա, ուղղակի ավելի վատ։ Իսկ Էսկոբարը ուզում էր ժողովրդին ոտքի հանել, բայց դե կառավարությունը հո հիմա՞ր չէր, որ ԱՄՆ-ին դեմ գնար։ Ի դեպ, Էսկոբարը առաջին մարդն ա, որ օվկիանոսի վրայով տոննաներով կոկս է տեղափոխել ԱՄՆ, միակ մարդ էր, ով ինքն իր կողմից կառուցած բանտում է նստել, և միակ մարդն էր, ով միայնակ դուրս էր եկել ԱՄՆ-ի, Կոլումբիայի և ինչ որ չափով Սովետի դեմ։
Կոլումբիան սխալ արեց, ու մինչև էսօր իրա սխալների բերքերն ա քաղում։
Սամվել Արամի Հայրապետյան