Սենսացիոն տեղեկություն է հրապարակել իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը: Ըստ պարբերականի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա:

 

Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա: .Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը: Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ:
Օպերատորների վրա ճնշում են գործադրել նաև Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները, սակայն օպերատորներն անդրդվելի են եղել:

 


«Մաարիվ-ա-Շավուա» թերթը բացահայտել է մի բան, որի մասին մենք գիտեինք 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո: Ահռելի քանակությամբ զինտեխնիկա գնող ադրբեջանցիները չեն կարող դրանք կիրառել: Այդ զինտեխնիկան գործի են դնում դրանք արտադրող երկրների ներկայացուցիչները, որի փաստը բացահայտում ենք ոչ թե մենք, այլ օտարներն՝ այս պարագայում զենք արտադրող և վաճառող հրեական պետության ԶԼՄ-ն:
Այստեղից հետևություն: Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ մեր դիրքերի և զինվորների վրա հարձակվող զինտեխնիկան գործի է դրվել այն արտադրողների ներկայացուցիչների կողմից, քանի որ ադրբեջանցիները տարրական տգետ են, որ դրանք օգտագործեն: