Հյուսիսային Կորեան տոտալիտար փակ պետության դասական օրինակ է, իսկ նման պետություններում շեշտը դրվում է կրթության և գիտության վրա, որն էլ հետագայում ծառայեցվում է ռազմական գիծը ուժեղացնելու համար։ Հայաստանը, որպես ԽՍՀՄ անդամ պետություն այդ ամենն առնվազն 70 տարի պետք է զգացած լինի։


Այս ամենը լավ է գիտակցում նաև ԱՄՆ-ն և այն սպառնալիքը, որ ՀՍ Կորեան ատոմային զենք ունի և այդ զենքը ԱՄՆ տարածք հասցնելու համար նախատեսված հրթիռներ, Թրամփի կառավարությանը ետ կպահի խելահեղ քայլերից։


Երկրորդ ֆակտորը, որ ԱՄՆ-ն ռիսկի չի դիմի Չինաստանն է, որը դժվար թե իր տարածաշրջանում լայնածավալ, ատոմային զենքի վտանգ պարունակող ռազմական գործողություններ հանդուրժի, բացի այդ Չինաստանը համարվում է ՀՍ Կորեայի հետ բանակցություններում Կիմ Չէն Ընի կառավարությունը ներկայացնող միջնորդը։


Չի կարելի մոռանալ նաև ՌԴ ֆակտորը և դերակատարությունը։ ՌԴ-ն համարվում է ՀՍ Կորեայի բարեկամ, և ԱՄՆ-ին պետք չի ևս մեկ թեժ կետ ՌԴ-ի հետ՝ Սիրիան և Դոմբասը դեռ չեն մաչսվել։
Աշխարհաքաղաքական առումով բարենպաստ դիրք ունեցող ՀՍ Կորեան, այս ֆակտորները հաշվի առնելով իրեն ագրեսիվ է պահում և օրերս մերժեց Հարավային Կորեայի բանակցությունների սեղանին նստելու առաջարկը։

 

Էդգար Խաչատրյան