Ես վստահ եմ, որ եթե հանրային տրանսպորտում մի օր արգելվի ռաբիս կամ մուղամ հնչեցնելը, տրանսպորտային ռաբիսամուղամից ամեն օր դժգոհող ողջ զանգվածը կսկսի այդ որոշման դեմ բողոքել:
Դա նույնն ա, երբ ժամանակին ԱՆ նախարարն ասաց, որ ծխելը վնասակար է առողջությանը և հանրային վայրերում ծխելը պետք ա սահմանափակվի, ու բոլորը գրեթե ապացուցում էին, որ ծխելը ոչ միայն վնասակար չի, այլ մի բան էլ օգտակար է առողջությանը, իրանց ծխելուց նկարներն էին հպարտորեն դնում ՖԲ-ում և այլն:

 


Ընդհանրապես, մենք ինչի դեմ բողոքում ենք, դրա արգելումից հետո ճիշտ հակառակ ռեակցիան ա առաջանում: Հասկանալի է, որ արգելողների վարկանիշը պլենտուսային մակարդակի ա, ու հենց դա էլ բերում ա նման ռեակցիայի, ու էս ամեն ինչի մեջ ահագին քաղաքական աջաբսանդալ կա, բայց մենք համ էլ պետք ա սկսենք ինքնաճանաչման գործընթաց ու հասկանանք, թե մենք ինքներս վերջիվերջո ինչ ենք ուզում՝ անկախ էս կամ էն քաղաքական ուժից կամ խմբակցությունից, փորձենք մի հատ ինքներս մեզանից էլ գլուխ հանենք:
Օրինակ՝ Փարիզի Մոնմարտրում, տեսնես, ինչ երաժշտություն ա հնչում ու հնչո՞ւմ ա ընդհանրապես, թե՞ չէ: