Լինելով Եվրոպական տարբեր երկրներում գիտակցեցի մի բան։ Եթե ուզում ենք մեր հասարակությունը որակական թռիչք ապրի, պետք է անպայման ՀՀ բոլոր 18-25 քաղաքացիներին պետության հաշվին 1 ամսով ուղղարկել Եվրոպա շրջակայության։
Բայց ոչ թե ուղղակի զվարճանալու, այլ սովորելու, թե ինչպես է կառավարվում այս կամ այն երկիրը, իրականացվում աղբահանությունը, կառուցվում ճանապարհները, հասարական տրանսպորտը, աշխատում համատիրությունները, դատական համակարգը, իրավապահ մարմինները, շտապ օգնությունը և այլն։ Դա շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է նշանակում ապրել և աշխատել օրինապաշտ հասարակության մեջ։
Դա թանկ հաճույք է, բայց ներդրումը իրեն կարդարացնի 20-30 տարվա ընթացքում։ Այլ ճանապարհը բռնապետությունն է, երբ արժեքները կպարտադրվեն հասարակությանը իշխանության կողմից մի ինչոր ժամանակ, ինչը անհամեմատ ավելի էժան է, ունի իր առավելությունները, բայց միաժամանակ նաև լուրջ վտանգներ է պարունակում։