Կար ժամանակ, երբ կուսակցական մեդիապայքարը կարդալիս մտահոգվում էի, թե՝ ոնց կարելի է միմյանց հայհոյել, վիրավորել, միմյանց «ջգրու» պետությանը վնասող բաներ գրել և այլն։ Բայց դա շատ վաղուց էր՝ փորձի հետ մտահոգությունն անցավ։
Հիմա երբ կարդում եմ անցյալի թերթերը, ասենք՝ 20-25, երբեմն՝ 100 տարի առաջ տպվածները, տեսնում եմ, որ արևի տակ ոչինչ չի փոխվել ու կուսակցությունների գործելակերպը մնացել է բառացիորեն նույնը՝ շուրջբոլորը քարոզչություն է, որտեղ ճիշտն ու սխալը, փաստն ու կեսճշմարտությունը տարբերելը բավականին դժվար է։ Նույնն էլ սոցցանցում է։
Մամուլն էդպիսին է ու ցավոք, միջին վիճակագրական մարդը շանս չունի՝ խաբվելու է։