Էս որ էսքան գրում ենք թուրքական ապրանք չառնելու, լոլիկը բոյկոտելու, ադրբեջանական խնձորը քխ համարելու, Անթալիա չգնալու և այլնի մասին էդ լավ ա: Էդ շատ լավ ա: Մանավանդ, որ թուրքական հագուստի նույն գնով զեղչերի ժամանակ կարելի ա այլ երկրի ավելի որակյալ հագուստ գնել:
Բայց մի բան ասեմ հետս կռիվ չանեք, մեկ ա չեք համոզելու:

 

Էս որ էսքան խմբեր են գնում Արևմտյան Հայաստան, էդ ծախսերից գոյացած գումարն ու՞մ բյուջե ա գնում: Մասիս բարձրանալու համար վախտին քրդերին 700 դոլլար փող էին տալիս: Հիմա վայթե չեն էլ թողբում բարձրանալ. փակ ռազմական զոնա են հայտարարել: Պարզ ա, որ ամեն մարդ ինքն ա որոշում իր գումարը ոնց տնօրինի, բայց էդ դեպքում պիտի ապրանքը բոյկոտելուց, Անթալիան բոյկոտելուց, Անի ու Կարս գնալն էլ բոյկոտել:

 


Ես Անթալիա կյանքում չեմ գնա: Ու Արևմտյան Հայաստան էլ չեմ գնա, քանի էդ փողը Թուրքիայի բյուջե ա մտնում: