Առավոտյան մայրաքաղաքիս կենտրոնում փոքր պտույտ մը արեցի՝ Օպերայից մինչև Պուշկին-Աբովյան, հետո՝ որոշ ժամանակ անց, նույն ճանապարհով հետ։ Տպավորություն ստացա, որ կա՛մ Սանիթեքում բանվորների ու կարմիրբանակայինների հեղափոխական խորհուրդը գործադուլ է սկսել, կա՛մ էլ ոմանք հոգնել են կապիտալիստների համար աշխատելուց ու արձակուրդ են գնացել։

Մոտավորապես նույն զգացողությունն ունեցա նաև մեր շենքում։ Սպիտակող մազերս հուշում են, որ եթե աղբի տոպրակը աղբամուղը գցելուց 1.5 վայրկյան հետո լսվում է բարձր ու խուլ թրմփոց, նշանակում է աղբն արագ տեմպերով մոտենում է մեր՝ 6-րդ հարկին։

Բայց քանի որ վերջերս սկսել եմ մանր-մունր բաներից հաճախակի դժգոհել, ասեմ, որ մեր քաղաքը առավոտյան զովին շատ լավն է, դեռ չշոգած մարդիկ էլ են լավը ու ընդհանրապես, #ԿյանքըՀիասքանչԷ: