Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել մի շարք պարամատրերով ' դեմոգրաֆիական' 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:
Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել' մեր հայրերի ու պապերի սերնդի:
Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО- ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է Բարոյական Օրենքներից Զուրկ), որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:
Հ.Գ. Սովետական ժամանակաշրջանում ծայրահեղ հակասովետական եմ եղել, սակայն անկախ Հայաստանը տեսնելուց հետո ես սկսում վերագնահատել շատ բաներ: