Ստեփանակերտում սպայական կազմի համար նախատեսված բազմաբնակարան շենք է կառուցվում՝ 20 բնակարանով:
Նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը' վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Շենքի շինարարությունն ընթացքի մեջ է:
Այս շենքի շինարարության հարևանությամբ (նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում) կառուցվում է ևս մեկը' նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում: